ՀԻՄՔԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄՀիմքը պետք է համապատասխանի СП 71.13330.2017 պահանջներին:
Բետոն, երկաթբետոն, բջջավոր բետոն – 3 ամսականից ավելի տարիք և 4%-ից ոչ ավել հարաբերական խոնավություն;
Ցեմենտա-ավազային, ցեմենտա-կրային սվաղներ – 28 օրական տարիք և 4%-ից ոչ ավել հարաբերական խոնավություն;
BERGAUF ISOFIX, BAU PUTZ ZEMENT, UNTER BAU, GLATTE ZEMENT, FINISH ZEMENT – 3 օրականից ավելի տարիք և 6%-ից ոչ ավել հարաբերական խոնավություն;
Թերթավոր գիպսա-, ցեմենտա-, փայտանյութ պարունակող նյութեր, ինչպես նաև գիպսային սվաղներ – 10 մմ-ից ոչ պակաս հաստություն, 1%-ից ոչ ավել հարաբերական խոնավություն:
Իդեալական դեկորատիվ էֆեկտ ստանալու համար հիմքի հարթության շեղումը երկմետրանոց քանոնով ստուգելիս պետք է կազմի ոչ ավել, քան ապրանքում օգտագործվող ֆրակցիայի մեծությունը:
Քսելուց առաջ մակերեսը մաքրել կեղտից և փոշուց, շերտազատվող հին ծածկույթներից և յուղային բծերից՝ այն ամենից, ինչը կարող է վատթարացնել նյութի կպչունությունը հիմքին: Վնասված հին ծածկույթները պետք է հեռացվեն: Խոշոր ճաքերը խորհուրդ է տրվում հիմնական սվաղումից մեկ օր առաջ լցնել սվաղային բաղադրությամբ (օրինակ՝ BERGAUF BAU PUTZ ZEMENT): Թերթավոր նյութերը պետք է ամուր ամրացված լինեն 1,2 մեծացված ամրացման գործակցով:
Կպչունությունը բարելավելու, լուսանցքները նվազեցնելու և դեկորատիվ սվաղի նկարի որակը բարձրացնելու համար մակերեսը նախապես մշակել Bergauf TechnoPrimer գրունտով և/կամ Bergauf Techno Primer Paint գրունտ-ներկով և չորացնել 4 ժամվա ընթացքում: Անհրաժեշտության դեպքում գրունտ-ներկը պետք է երանգավորել հաջորդող ծածկույթի գույնով:
ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱՐԳԸՔսելուց առաջ սվաղը պետք է մանրակրկիտ խառնել, քանի որ պահպանման ժամանակ հնարավոր է նյութի շերտավորում: Թույլատրվում է սվաղի նոսրացում ջրով՝ նյութի զանգվածի 5%-ից ոչ ավել քանակությամբ:
Սվաղը քսել քսաթիակով (кельма), մածկաթիակով, կառուցվածքային գլանակով և այլ գործիքով, որը թույլ է տալիս ստեղծել պահանջվող դեկորատիվ էֆեկտները: Լիարժեք չորացումից հետո ծածկույթը լավ փայլեցվում է մածկաթիակով կամ քսաթիակով: Ավելի բարձր փայլ ստանալու համար կարելի է օգտագործել հղկող մեքենա և/կամ պաշտպանիչ մոմային էմուլսիա; մակերեսի լրացուցիչ տոնավորման համար՝ լեսիրող բաղադրություն:
«Աշխարհի քարտեզ» էֆեկտ ստեղծելու համար օգտագործվում են 12-15 մմ մազիկներով գլանակներ, մետաղական մածկաթիակ, վենետիկյան քսաթիակ/սվաղային քսաթիակ:
Քսումը խորհուրդ է տրվում կատարել 3 փուլով՝
1. Գլանակի վրա առատորեն հավաքել նյութը և քսել հիմքին 2 մմ շերտով: Այնուհետև նյութը հավասարաչափ տարածել մակերեսով: 2. Նույն գլանակով ստեղծել «Շագրեն» ռելիեֆ՝ վերևից ներքև շարժումներով մի քանի անգամ: Սպասել լիարժեք չորացմանը՝ 24 ժամ:
3. «Շագրեն» ռելիեֆի չորացումից հետո, մածկաթիակի օգնությամբ առատորեն քսաթիակի ամբողջ հարթությանը քսել նյութը և թփթփացնող շարժումներով քսաթիակի հարթության վրա ձևավորել շագրենի տեսքով կպչուն հետքեր: Այնուհետև շագրենով քսաթիակը դրոշմել «Շագրեն» ռելիեֆի առաջին շերտի վրա, մածկաթիակով հեռացնել նյութի մնացորդները քսաթիակից և քսաթիակի եզրով 40 աստիճան անկյան տակ հավասարեցնել նյութը քաոսային շարժումներով՝ ստանալով «Աշխարհի քարտեզի» տեսքով նկար՝ հարթեցված կղզյակներով և դրանց միջև շագրենով: Կրկնել շարժումները մինչև ամբողջ մակերեսը ծածկվի: Սպասել լիարժեք չորացմանը՝ 24 ժամ:
Եթե լիարժեք չորացումից հետո մակերեսի վրա կան խոշոր անհարթություններ, և դրանք խանգարում են տակտիլ ընկալմանը, կարելի է մշակել հղկաթղթով՝ 180Р-ից ոչ ավել աբրազիվով: Այնուհետև անպայման մակերեսը պատել ջրադիսպերսիոն ծածկույթների համար նախատեսված պաշտպանիչ լաքով՝ հղկումից հետո ծածկույթը պաշտպանելու համար: Լաքի չորացումից հետո մակերեսը կդառնա միատարր գույնի:
Աշխատանքը սվաղի շերտի սահմանագծին դադարեցնելու անհրաժեշտության դեպքում փակցնել ներկարարական ժապավեն, որը պետք է հեռացնել մինչև սվաղի պնդացումը:
Շրջակա միջավայրի +20°С-ից ցածր ջերմաստիճանի և օդի 60%-ից բարձր հարաբերական խոնավության դեպքում դեկորատիվ սվաղը քսելուց հետո առաջին 3 օրվա ընթացքում պետք է պաշտպանել արևի ուղիղ ճառագայթների, քամու և անձրևի ազդեցությունից: Նման պայմաններում խորհուրդ է տրվում շինարարական լաստակները ծածկել հատուկ ցանցով կամ թաղանթով, շենքի վրա տեղադրել ջրհորդաններ: Թույլ չտալ սառեցում և չորացում:
Ներքին հարդարումը պետք է կատարել միայն լավ օդափոխվող տարածքներում, իսկ աշխատանքների ավարտից հետո պահպանել օդի շրջանառությունը մինչև ծածկույթի լիարժեք չորացումը:
Աշխատանքից անմիջապես հետո գործիքները լվանալ ջրով: Եթե գործիքները անմիջապես չեն մաքրվել, ապա հետագայում դրանք կարելի է մաքրել միայն մեխանիկական եղանակով:
Արգելվում է աշխատել մթնոլորտային տեղումների, մառախուղի ժամանակ, ինչպես նաև անձրևից հետո թաց մակերեսների վրա և +5°С-ից ցածր ու +30°С-ից բարձր ջերմաստիճանի դեպքում:
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԱշխատանքները պետք է կատարել ձեռքերի, աչքերի և շնչուղիների անհատական պաշտպանության միջոցներով: Օգտագործել լավ օդափոխվող տարածքներում: