Կազմը՝
Պոլիակրիլային դիսպերսիա (լատեքս), պիգմենտներ, լցոնիչներ, նպատակային հավելումներ, ջուր:
Գույնը՝
Սուպերսպիտակ
Փայլի աստիճանը՝
Խորը փայլատ
Ծախսը* 1 շերտի համար հարթ, չներծծող մակերեսի վրա՝
6-8 մ²/կգ
Ծախսը* 1 շերտի համար անհարթ, ներծծող մակերեսի վրա՝
4-6 մ²/կգ
Խտությունը՝
մոտ 1,5 կգ/լ
Ոչ ցնդող նյութերի զանգվածային մասը՝
55%
Չորացման ժամանակը մինչև 3-րդ աստիճան**՝
0.5 ժամ
Հաջորդ շերտը կարելի է քսել**՝
1 ժամ հետո**
Լվացման նկատմամբ կայունությունը՝
Մաքրում չոր, ոչ հղկող սպունգով կամ փափուկ
խոզանակով:
Հիմքի ջերմաստիճանը կիրառման ժամանակ՝
+5 °C-ից մինչև 35 °C
* Նյութի ծախսը կախված է հիմքի նախապատրաստման որակից, քսման եղանակից, օգտագործվող գործիքից, աշխատանքների կատարողների որակավորումից
և կարող է տարբերվել նշված արժեքներից:
** +20±2 °C ջերմաստիճանի և օդի 65±5% ոչ ավել հարաբերական խոնավության պայմաններում:
Ջերմաստիճանի նվազման կամ խոնավության բարձրացման դեպքում չորացման ժամանակը կարող է ավելանալ: +15°C-ից ցածր օդի ջերմաստիճանի կամ
65%-ից բարձր հարաբերական խոնավության դեպքում հաջորդ շերտը քսել ոչ շուտ, քան 24 ժամ հետո:
Հնարավոր է ձեռքով երանգավորում ջրային հիմքով երանգավորող մածուկների օգնությամբ։
Մակերևույթի նախապատրաստում
Մակերևույթի նախապատրաստումը կատարել համաձայն СП 71.13330.2017-ի։ Մաքրել մակերևույթը փոշուց և կեղտից։ Նախկինում ներկված մակերևույթներից հեռացնել հին ներկի և սպիտակեցման անկայուն շերտերը։ Կարծր և ամուր կպած փայլուն մակերևույթները հղկել մինչև փայլատ վիճակ, հեռացնել հղկման փոշին։
Անհարթությունները, փոսերը, ճաքերը և կոտրվածքները հարթեցնել Bergauf UNI PASTA ջրադիսպերսիոն մածիկով, հղկել։ Նախկինում կավիճով կամ կրային ներկերով պատված մակերևույթները պետք է մանրակրկիտ մաքրվեն մինչև լրիվ հեռացումը։
Ինտենսիվ ներծծող մակերևույթները նախապես գրունտավորել ծածկույթի հուսալիությունը բարձրացնելու և ներկի ծախսը նվազեցնելու համար։ Խորհուրդ է տրվում օգտագործել Praktik շարքի գրունտներ (կախված մակերևույթի տեսակից), ինչպես նաև մածիկներ։
Աշխատանքների իրականացման պայմանները
Ներկվող մակերևույթը պետք է լինի չոր և մաքուր, աշխատանքների կատարման համար հիմքի ջերմաստիճանը՝ +5°С-ից բարձր, սենյակային ջերմաստիճանը ներկման ժամանակ՝ +5°С-ից մինչև +35°С, օդի հարաբերական խոնավությունը՝ 80%-ից ցածր։
Խորհուրդ է տրվում օգտագործել նույն խմբաքանակի ներկ՝ վերջնական շերտի երանգների տարբերությունից խուսափելու համար։
Նյութի նախապատրաստում
Մանրակրկիտ խառնել ներկը։ Անհրաժեշտ է խառնել լայն և տափակ ձողով կամ շինարարական հարիչով ցածր պտույտների տակ, զգուշորեն՝ թույլ չտալով օդի պղպջակների առաջացում, 1-3 րոպեի ընթացքում։ Խորհուրդ չի տրվում խառնել նյութը փակ տարան թափահարելով։ Տեղափոխումից և/կամ ակտիվ խառնումից հետո օդի պղպջակների առաջացման դեպքում ներկին անհրաժեշտ է դադար տալ մինչև դրանց անհետանալը։
Անհրաժեշտության դեպքում ներկը կարելի է բացել ջրով՝ ծավալի 5%-ից ոչ ավել։
Քսման տեխնոլոգիա
Ներկը քսել նախապատրաստված չոր մաքուր մակերևույթին վրձնով, գլանիկով կամ ներկացրիչով։ Կոպիտ մակերևույթների համար, ինչպիսիք են ֆակտուրային սվաղները, աղյուսը, բետոնե բլոկները, ռելիեֆային առաստաղները, խորհուրդ է տրվում օգտագործել 12-25 մմ խավի երկարությամբ գլանիկներ։ Անհարթ մակերևույթների համար, ինչպիսիք են մածիկները, սվաղները, բետոնը, ապակեկտավը, ներկարարական ֆլիզելինը՝ 8-12 մմ խավի երկարությամբ։ Հարթ մակերևույթների համար, ինչպիսիք են գիպսաստվարաթուղթը, ՄԴՖ-ն, ԴՍՊ-ն, ճարտարապետական դեկորի տարրերը (երեսկալներ, մոլդինգներ, առաստաղի քիվեր)՝ մինչև 6 մմ խավի երկարությամբ։
Ներկը պատրաստ է օգտագործման, վրձնով կամ գլանիկով քսելու համար անհրաժեշտության դեպքում հնարավոր է բացել ջրով 5%-ից ոչ ավել։ Անօդ ցողման համար թույլատրվում է բացել ջրով 5-10%-ով, վարդակը՝ 0,013-0,015", ճնշումը՝ 180-190 բար։ Ցողման անկյունը ընտրվում է՝ ելնելով ներկվող մակերևույթի մակերեսից և երկրաչափական առանձնահատկություններից։
Խորհուրդ է տրվում քսել ներկի երկու շերտ։
Անվտանգության միջոցառումներ
Աշխատանքների իրականացման ժամանակ խուսափել արևի ուղիղ ճառագայթների ազդեցությունից և բարձր խոնավության պայմաններից։
Աշխատանքների ավարտին ձեռքերը և գործիքները մանրակրկիտ լվանալ տաք ջրով։
Պահպանման և տեղափոխման պայմաններ
Պահպանել և տեղափոխել ամուր փակված տարայում՝ ոչ պակաս, քան +5° և ոչ ավելի, քան +35°C ջերմաստիճանում: Թույլատրվում է հնգակի սառեցում՝ 2 շաբաթից ոչ ավել ընդհանուր տևողությամբ, -40°C-ից ոչ ցածր ջերմաստիճանում:
Պետք է պաշտպանել ապրանքով դույլը չափից ավելի տաքացումից և խուսափել արևի ուղիղ ճառագայթների տակ պահելուց: Պայմանների պահպանման դեպքում գործարանային փակ փաթեթավորմամբ պահպանման երաշխիքային ժամկետը կազմում է 24 ամիս՝ արտադրման օրվանից:
Պահպանման ընթացքում հնարավոր է ապրանքի շերտավորում, որը հեշտությամբ վերացվում է խառնելու միջոցով: Ոչ ամբողջությամբ օգտագործված ապրանքը պահել ամուր փակված տարայում և օգտագործել հնարավորինս սեղմ ժամկետներում:
Անվտանգություն
Ապրանքը հրդեհա- և պայթյունավտանգ չէ, չի պարունակում դյուրավառ բաղադրիչներ: