Ներկը նախատեսված է նորմալ և բարձր խոնավությամբ տարածքների (խոհանոցներ, լոգարաններ, միջանցքներ և այլն) պատերի և առաստաղների ներկման համար:
Ներկը կարելի է քսել բետոնե, աղյուսե, փայտաթելքավոր և փայտատաշեղային սալերի, ԳԿՍ-ի, սվաղված, նախկինում ներկված մակերեսների (բայց ոչ փայլուն), ներկվող պաստառների վրա:
Երանգավորում և գունային լուծումներ
Ներկն արտադրվում է երկու բազաների տեսքով՝ A և C և կարող է երանգավորվել համակարգչային (մեքենայական) եղանակով RAL, NCS և այլ գունային կատալոգների գույներով: Բազա A-ն նախատեսված է բաց և պաստելային երանգների համար, կարող է նաև օգտագործվել որպես սպիտակ ներկ, թույլատրելի է ավելացնել մինչև 5% երանգավորող մածուկներ՝ ներկի զանգվածից:
Բազա C-ն օգտագործվում է միայն երանգավորված վիճակում և նախատեսված է հագեցած երանգների համար, թույլատրելի է ավելացնել մինչև 10% երանգավորող մածուկներ՝ ներկի զանգվածից: C բազայի հիման վրա վառ գույներով ներկելիս խորհուրդ է տրվում նախապես քսել նմանատիպ երանգով երանգավորված A բազայի ներկի շերտ: Հնարավոր է ձեռքով երանգավորում՝ ջրային հիմքով երանգավորող մածուկների օգնությամբ:
Երանգավորման արդյունքի համար պատասխանատվություն է կրում երանգավորումն իրականացնող կազմակերպությունը:
Գունահաղորդման առանձնահատկությունները
Կախված քսելու պայմաններից, ինչպես նաև ներկվող մակերեսի ֆակտուրայից, գույների իրական երանգները կարող են փոքր-ինչ տարբերվել գունային կատալոգում ներկայացվածներից: Օգտագործելուց առաջ անհրաժեշտ է կատարել փորձնական քսում և ստուգել չորացած ծածկույթի համապատասխանությունը գույնին:
Երանգների տարբերություններից խուսափելու համար խորհուրդ է տրվում մեկ տեսանելի հարթության վրա օգտագործել նույն արտադրական խմբաքանակի արտադրանք (խմբաքանակի համարը նշվում է յուրաքանչյուր փաթեթի վրա) կամ նախապես խառնել տարբեր խմբաքանակների նյութերը 1:1 հարաբերակցությամբ, քսելու տեխնոլոգիան պետք է մնա անփոփոխ:
Հիմքի նախապատրաստում
Հիմքի նախապատրաստումն իրականացնել СП 71.13330.2017-ի համաձայն:
Մաքրել հիմքը փոշուց և կեղտից: Նախկինում ներկված մակերեսներից հեռացնել հին ներկի և սպիտակեցման անկայուն շերտերը: Կարծր և ամուր պահվող փայլուն մակերեսները հղկել մինչև փայլատ վիճակ, հեռացնել հղկման փոշին: Անհարթությունները, փոսերը, ճաքերը և կոտրվածքները հարթեցնել Bergauf UNI PASTA ջրադիսպերսիոն մածիկով, հղկել:
Նախկինում կավիճով կամ կրային ներկերով ծածկված մակերեսները պետք է մանրակրկիտ մաքրվեն մինչև ամբողջական հեռացումը: Ինտենսիվ ներծծող մակերեսները նախապես տոգորել (грунтовать)՝ ծածկույթի հուսալիությունը բարձրացնելու և ներկի ծախսը նվազեցնելու համար:
Խորհուրդ է տրվում օգտագործել Praktik շարքի նախաներկեր (կախված հիմքի տեսակից):
Աշխատանքների իրականացման պայմանները
Ներկվող մակերեսը պետք է լինի չոր և մաքուր, աշխատանքների կատարման համար հիմքի ջերմաստիճանը՝ +5°C-ից սկսած, սենյակի ջերմաստիճանը ներկը քսելիս՝ +5°C-ից մինչև +35°C, օդի հարաբերական խոնավությունը՝ 80%-ից ցածր:
Խորհուրդ է տրվում օգտագործել նույն արտադրական խմբաքանակի ներկ՝ վերջնական շերտի երանգի տարբերությունները բացառելու համար:
Նյութի նախապատրաստում
Մանրակրկիտ խառնել ներկը: Անհրաժեշտ է խառնել լայն և տափակ ձողով կամ շինարարական հարիչով ցածր պտույտների տակ, զգուշորեն՝ թույլ չտալով օդի պղպջակների առաջացում, 1-3 րոպեի ընթացքում: Խորհուրդ չի տրվում խառնել նյութը՝ թափահարելով փակ տարան: Փոխադրումից և/կամ ակտիվ խառնումից հետո օդի պղպջակների առաջացման դեպքում ներկին անհրաժեշտ է թողնել հանգիստ վիճակում մինչև դրանց անհետանալը:
Քսելու տեխնոլոգիան
Ներկը քսել նախապատրաստված չոր մաքուր մակերեսին վրձնով, գլանիկով (валик) կամ ներկացրիչով: Կոպիտ մակերեսների համար, ինչպիսիք են ֆակտուրային սվաղները, աղյուսը, բետոնե բլոկները, ռելիեֆային առաստաղները, խորհուրդ է տրվում օգտագործել 12-25 մմ մազիկի երկարությամբ գլանիկներ: Անհարթ մակերեսների համար, ինչպիսիք են մածիկները, սվաղները, բետոնը, ապակեկտավը, ներկարարական ֆլիզելինը՝ 8-12 մմ մազիկի երկարությամբ: Հարթ մակերեսների համար, ինչպիսիք են գիպսաստվարաթուղթը, ՄԴՖ-ն, ԴՍՊ-ն, ճարտարապետական դեկորի տարրերը (երեսկալներ, մոլդինգներ, առաստաղի քիվեր)՝ մինչև 6 մմ մազիկի երկարությամբ:
Ներկը պատրաստ է օգտագործման, վրձնով կամ գլանիկով քսելու համար անհրաժեշտության դեպքում հնարավոր է բացել ջրով ոչ ավել, քան 5%-ով: Անօդ ցրման համար թույլատրվում է բացել ջրով 5-10%-ով, փողրակը (сопло)՝ 0,013-0,015″, ճնշումը՝ 180-190 բար: Ցրման անկյունն ընտրում են՝ ելնելով ներկվող մակերեսի մակերեսից և երկրաչափական առանձնահատկություններից:
Հագեցած գույն ստանալու և մակերեսի արտաքին տեսքը բարելավելու համար անհրաժեշտ է քսել ներկի երկու շերտ:
Նախազգուշական միջոցներ
Աշխատանքների իրականացման ժամանակ խուսափել արևի ուղիղ ճառագայթների ազդեցությունից և բարձր խոնավության պայմաններից: Աշխատանքների ավարտից հետո ձեռքերը և գործիքները մանրակրկիտ լվանալ տաք ջրով:
Պահպանման և փոխադրման պայմանները
Պահպանել և փոխադրել հերմետիկ փակ տարայում +5°-ից ոչ պակաս և +35°C-ից ոչ ավել ջերմաստիճանում: Թույլատրվում է հնգակի սառեցում՝ ընդհանուր 2 շաբաթից ոչ ավել տևողությամբ, -40°C-ից ոչ ցածր ջերմաստիճանում:
Անհրաժեշտ է պաշտպանել արտադրանքով դույլը չափից ավելի տաքացումից և խուսափել արևի ուղիղ ճառագայթների տակ պահելուց: Պայմանների պահպանման դեպքում գործարանային փակ փաթեթավորմամբ պահպանման երաշխիքային ժամկետը կազմում է 24 ամիս՝ արտադրման օրվանից:
Պահպանման ընթացքում հնարավոր է արտադրանքի շերտավորում, որը հեշտությամբ վերացվում է խառնելու միջոցով: Ոչ ամբողջությամբ օգտագործված արտադրանքը պահել հերմետիկ փակ տարայում և օգտագործել հնարավորինս սեղմ ժամկետներում:
Անվտանգություն
Արտադրանքը հրդեհա- և պայթյունավտանգ չէ, չի պարունակում դյուրավառ բաղադրիչներ: