Կազմը՝
Պոլիմերային ջրային դիսպերսիա, ֆունկցիոնալ հավելումներ, ջուր, բիոցիդ:
Գույնը՝
Անգույն
Խտությունը՝
մոտ 1,0 կգ/լ
ՄԴՆՎ (Ոչ ցնդող նյութերի զանգվածային մաս)՝
Ոչ պակաս, քան 4%
Շերտերի առաջարկվող քանակը՝
1−2
Ծախսը*՝
6−8 մ²/լ
Չորացման ժամանակը**՝
2 ժամ
Հիմքի ջերմաստիճանը կիրառման ժամանակ՝
+5 °C-ից մինչև +35 °C
Շահագործման ջերմաստիճանը՝
-50 °C-ից մինչև +70°С
Տեղափոխման ջերմաստիճանը՝
+5 °C-ից մինչև +35 °
Պիտանիության ժամկետը՝
24 ամիս
*Նյութի ծախսը կախված է հիմքի նախապատրաստման որակից, քսման եղանակից, օգտագործվող գործիքից, աշխատանքն իրականացնողների որակավորումից և կարող է տարբերվել նշված արժեքներից:
** +20±2 °C ջերմաստիճանի և օդի 65±5% ոչ ավել հարաբերական խոնավության պայմաններում: Ջերմաստիճանի նվազման կամ խոնավության բարձրացման դեպքում չորացման ժամանակը կարող է ավելանալ: +15°C-ից ցածր օդի ջերմաստիճանի կամ 65%-ից բարձր օդի հարաբերական խոնավության դեպքում հաջորդ շերտը քսել ոչ շուտ, քան 24 ժամ հետո:
Կիրառվում է բետոնե, սվաղված, գիպսային, գիպսաստվարաթղթե մակերեսների, փայտատաշեղային և փայտաթելավոր նյութերի մշակման համար:
Նախաներկը կարելի է օգտագործել նորմալ և բարձր խոնավությամբ սենյակներում և արտաքին աշխատանքների համար:
Հիմքի նախապատրաստում
Հիմքի նախապատրաստումն իրականացնել համաձայն СП 71.13330.2017-ի: Մակերեսը պետք է լինի ամուր, մաքուր և չոր: Նախքան նախաներկումը անհրաժեշտ է մակերեսից հեռացնել շերտազատվող տարրերը, կավճային և կրային սպիտակեցումները, փոշին և այլ աղտոտվածությունները: Անհրաժեշտության դեպքում մակերեսի անհարթությունները ծեփամածիկով հարթեցնել, որից հետո հղկել չորացած մակերեսը:
Աշխատանքի կարգը
Մշակվող մակերեսը պետք է լինի չոր և մաքուր, աշխատանքների կատարման համար հիմքի ջերմաստիճանը՝ +5°С-ից սկսած, ներկը քսելու ժամանակ սենյակային ջերմաստիճանը՝ +5°С-ից մինչև +35°С, օդի հարաբերական խոնավությունը՝ 80%-ից ցածր:
Օգտագործելուց առաջ խառնել մինչև համասեռ վիճակ, չլուծել:
Քսել նախապատրաստված չոր մաքուր մակերեսին գլանվակով, վրձնով կամ փոշեցրով (ծայրակալը՝ 0,28−0.38 մմ, ճնշումը՝ ոչ ավել, քան 150−170 բար):
Ուժեղ ներծծող մակերեսները խորհուրդ է տրվում նախաներկել երկու անգամ:
Նախաներկված մակերեսի ներկումը խորհուրդ է տրվում կատարել ոչ շուտ, քան 2−3 ժամ հետո՝ +5°С ջերմաստիճանային ռեժիմի և օդի 80%-ից ոչ ավել հարաբերական խոնավության պահպանման դեպքում:
Պահպանման և տեղափոխման պայմանները
Պահպանել և տեղափոխել հերմետիկ փակ տարայում՝ ոչ պակաս, քան +5° և ոչ ավել, քան +35°С ջերմաստիճանում: Թույլատրվում է հնգակի սառեցում՝ 2 շաբաթը չգերազանցող ընդհանուր տևողությամբ, -40°С-ից ոչ ցածր ջերմաստիճանում:
Պետք է պաշտպանել արտադրանքով տարան չափից ավելի տաքացումից և խուսափել արևի ուղիղ ճառագայթների տակ պահելուց: Պայմանների պահպանման դեպքում գործարանային փակ փաթեթավորմամբ պահպանման երաշխիքային ժամկետը կազմում է 24 ամիս՝ արտադրման օրվանից:
Անվտանգություն
Արտադրանքը հրդեհա- և պայթյունավտանգ չէ, չի պարունակում դյուրավառ բաղադրիչներ: