Նշանակությունը՝Նախատեսված է փայտի նախաներկման և հակասեպտիկ մշակման համար։ Անհոտ է, ջրային հիմքով։
Պարունակում է բիոցիդների ուժեղացված համալիր, որոնք ճնշում են բորբոսի, սնկերի, կապտության և փտման աճն ու զարգացումը ներկված մակերեսի վրա։ Բարելավում է կպչունությունը և նվազեցնում վերջնական նյութերի ծախսը։
Նախաներկը ինքնուրույն ծածկույթ չէ, այն օգտագործվում է որպես առաջին շերտ փայտի պաշտպանության համակարգում՝ Bergauf Wood Techno Aquatint լազուրի կամ Bergauf Wood Techno Aquatop ծածկող հակասեպտիկի հետ համատեղ։
Հարմար է սղոցանյութերի ժամանակավոր (մինչև 6 ամիս ժամկետով) պաշտպանության համար՝ պահեստներում պահպանման և տեղափոխման ժամանակ, եթե բացակայում է փայտի շփումը մթնոլորտային տեղումների և հողի հետ։
Հիմքի տեսակը՝Քսվում է սղոցված, տաշած և զանգվածային փայտի վրա (ամբողջական, պրոֆիլավորված և սոսնձված չորսու, կլորացված գերան), այդ թվում՝ ջերմամշակված և ճնշման տակ ներծծված. վագոնկա, բլոկ-հաուս, ԴՍՊ, ԴՎՊ և այլ փայտե մակերեսներ ու կառուցվածքներ, որոնք ենթակա են հետագա ներկման լեսիրող բաղադրություններով, ներկերով կամ էմալներով։
Արտաքին և ներքին աշխատանքների համար:
Կիրառման եղանակը՝- Ձեռքով (վրձին, սինթետիկ մազիկներով գլանակ)
- Մեքենայացված (փոշեցիր)
Ծախսը 1 շերտի համար* ։9-11 մ
2/լ ռանդած փայտ
5-9 մ
2/լ սղոցած փայտանյութ
Գույնը՝Անգույն