Բաղադրություն.
Ակրիլային դիսպերսիա, պիգմենտներ, բիոցիդներ, ֆունկցիոնալ հավելումներ, ջուր:
Գույն.
Անգույն, պալիսանդր, բաց կաղնի, սոճի, սպիտակ, վենգե, մահագոն, տիկ, ընկույզ, կապույտ եղևնի
Խտություն.
1−1,1 կգ/լ
Ոչ ցնդող նյութերի զանգվածային մաս.
18−20%
Լուծիչ.
ջուր
Ծախսը 1 շերտի համար*.
12−15 մ²/լ տաշած փայտանյութ;
5−10 մ²/լ սղոցած փայտանյութ:
Շերտերի առաջարկվող քանակը.
1−2 շերտ շինությունների ներսում;
2−3 շերտ շինություններից դուրս:
Չորացման ժամանակը հպման դեպքում**.
2 ժամ
Միջշերտային չորացման ժամանակը**.
2 ժամ
Օդի և հիմքի ջերմաստիճանը կիրառման ժամանակ.
+5°С-ից մինչև +30°С
Փայտանյութի խոնավությունը.
ոչ ավել, քան 20%
*Նյութի ծախսը կախված է հիմքի նախապատրաստման որակից, քսման եղանակից, օգտագործվող գործիքից, աշխատանքների կատարողների որակավորումից և կարող է տարբերվել նշված արժեքներից:
**(+20±2) °С ջերմաստիճանի և օդի հարաբերական խոնավության ոչ ավել, քան (65±5) % դեպքում: Ջերմաստիճանի նվազման կամ խոնավության բարձրացման դեպքում չորացման ժամանակը կարող է ավելանալ: +15°С-ից ցածր օդի ջերմաստիճանի կամ 65%-ից բարձր հարաբերական խոնավության դեպքում հաջորդ շերտը քսել ոչ շուտ, քան 24 ժամ հետո:
Նշանակությունը և կիրառման ոլորտը
Նախատեսված է փայտե ֆասադների, պատերի, դռների, պատուհանների, հեծանների, բազրիքների, ցանկապատերի, տաղավարների դեկորատիվ հարդարման և պաշտպանության համար:
Կիրառման մակերեսների տեսակները՝ ամբողջական, պրոֆիլավորված և սոսնձված չորսու, կլորացված գերան, վագոնկա, բլոկ-հաուս և սղոցած, տաշած ու զանգվածային փայտանյութից այլ մակերեսներ:
Արտաքին և ներքին աշխատանքների համար:
ՀԻՄՔԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ
Մշակվող մակերեսը պետք է լինի չոր, մանրակրկիտ մաքրված կեղտից, մոմից, ճարպից, խեժից և հին լաքաներկային ծածկույթներից: Նախկինում այլ բաղադրություններով պատված մակերեսները անհրաժեշտ է մաքրել հին շերտազատվող նյութից, հղկել և փոշեզրկել: Կապտությամբ և բորբոսով ախտահարված տեղերը նախապես մաքրել մեխանիկորեն և մշակել փայտանյութի համար նախատեսված հակասեպտիկ միջոցով:
Ներկվող մակերեսը նախապես մշակել Bergauf WoodTechno Aquaprim գրունտով, ծայրամասերը ներծծել մինչև հագեցումը:
ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱՐԳԸ
Օգտագործելուց առաջ լազուրը անհրաժեշտ է մանրակրկիտ խառնել: Խորհուրդ է տրվում նաև պարբերաբեր խառնել արտադրանքը աշխատանքի ընթացքում: Փայտանյութի խոնավությունը չպետք է գերազանցի 20%-ը:
Մշակվող մակերեսը պետք է լինի չոր և մաքուր, աշխատանքների կատարման համար օդի և հիմքի ջերմաստիճանը՝ +5°С-ից բարձր, օդի հարաբերական խոնավությունը՝ ոչ ավել, քան 80%:
Բաղադրությունը առատորեն քսվում է վրձնով, գլանիկով կամ փոշեցրով՝ փայտի թելիկների երկայնքով, մշակվող նյութի ամբողջ երկարությամբ: Անհրաժեշտ է շատ մանրակրկիտ մշակել ներկվող մակերեսի ծայրամասերը: Քսել 1−2 շերտով՝ շինությունների ներսում կիրառելիս, և 2−3 շերտով՝ դրսում կիրառելիս:
Ծածկույթի գույնի ինտենսիվությունը կախված է փայտանյութի տեսակից, մակերեսի մշակման որակից և քսված շերտերի քանակից: Գույնի անհրաժեշտ ինտենսիվությունը որոշելու համար կատարել փորձնական ներկում ներկվող մակերեսի վրա:
Խորհուրդ է տրվում օգտագործել նույն թողարկման խմբաքանակի արտադրանք: Տարբեր խմբաքանակներ օգտագործելու դեպքում արտադրանքը անհրաժեշտ է խառնել մեկ տարայի մեջ:
Արգելվում է ներկման աշխատանքներ իրականացնել անձրևի, մառախուղի կամ եղյամի ժամանակ:
Աշխատանքների ավարտից հետո գործիքները մաքրել ջրով:
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱ
Աշխատանքները պետք է կատարել ձեռքերի, աչքերի և շնչուղիների անհատական պաշտպանության միջոցներով: Օգտագործել լավ օդափոխվող տարածքներում: Աչքերի մեջ ընկնելու դեպքում անմիջապես լվանալ ջրով: Անհրաժեշտության դեպքում դիմել բժշկի: Մաշկի վրա ընկնելու դեպքում լվանալ ջրով և օճառով: Հեռու պահել երեխաներից: