Կազմը՝
Ստիրոլ-ակրիլային դիսպերսիա, պիգմենտներ, լցոնիչներ, ֆունկցիոնալ հավելումներ, ջուր։
Գույնը՝
Սպիտակ**
Խտությունը՝
1,8 կգ/լ
Ֆրակցիան՝
2 մմ
Ծախսը 1մ2-ի համար*:
2,5−3 կգ
Քսման հաստությունը՝
2 մմ
Չորացման ժամանակը մինչև 3-րդ աստիճան՝
Ոչ ավելի, քան 5 ժամ***
Կայունությունը մթնոլորտային տեղումների նկատմամբ՝
Ոչ շուտ, քան 24 ժամ հետո
Հաջորդող աշխատանքները՝
3 օր հետո
Պիտանիության ժամկետը՝
24 ամիս
* Նյութի ծախսը կախված է հիմքի նախապատրաստման որակից, քսման եղանակից, օգտագործվող գործիքից, աշխատանքների կատարողների որակավորումից և կարող է տարբերվել նշված արժեքներից։
**Թույլատրվում է հիմնական գույնից տարբերվող մասնիկների որոշակի պարունակություն, ինչը չի ազդում արտադրանքի տեխնիկական բնութագրերի վրա։ Դա բացատրվում է կազմում բնական ծագման լցոնիչների առկայությամբ։
*** Որակի նշված ցուցանիշները և հանձնարարականները ճիշտ են շրջակա միջավայրի +20°C ջերմաստիճանի և օդի 60% հարաբերական խոնավության համար։ Այլ պայմաններում չորացման և շտկման ժամանակը կարող է տարբերվել նշվածներից։
Նշանակությունը և հատկությունները
Բարձրորակ պատրաստի ակրիլային սվաղ՝ հանքային բամբակի և փրփրապոլիստիրոլի հիմքով ճակատների ջերմամեկուսացման համակարգերում կիրառելու համար (բացառությամբ ցոկոլների), ինչպես նաև Ա, Բ, Վ տիպի շենքերի և շինությունների չոր և խոնավ սենքերի ներքին հարդարման համար։
Տեխնիկական առանձնահատկությունները
Երանգավորվում է պաստելային և հագեցած գույներով։ Կայուն է նստվածքային ճաքերի առաջացման նկատմամբ։ Հեշտությամբ քսվում և կառուցվածքավորվում է։ Երկարակյաց է և մթնոլորտակայուն։ Գոլորշաթափանց է։
Երանգավորում
Դեկորատիվ սվաղը թողարկվում է բազայի տեսքով և կարող է երանգավորվել համակարգչային (մեքենայական) եղանակով RAL, NCS և այլ գունային կատալոգների գույներով։ Հնարավոր է ձեռքով երանգավորում ջրային հիմքով երանգավորող մածուկների օգնությամբ, որոնք օժտված են բարձր լուսա- և մթնոլորտակայունությամբ։ Խորհուրդ է տրվում ավելացնել ոչ ավելի, քան 5% երանգանյութ, քանի որ դրա չափաբաժնի գերազանցումը բացասաբար է անդրադառնում ծածկույթի ամրության և քսման տեխնոլոգիականության վրա։
Երանգավորման արդյունքի համար պատասխանատվությունը կրում է երանգավորումն իրականացնող կազմակերպությունը։
Գունահաղորդման առանձնահատկությունները
Կախված քսման պայմաններից, ինչպես նաև ներկվող մակերեսի ֆակտուրայից, գույների իրական երանգները կարող են փոքր-ինչ տարբերվել գունային կատալոգում ներկայացվածներից։ Օգտագործելուց առաջ անհրաժեշտ է կատարել փորձնական քսում և ստուգել չորացած ծածկույթի համապատասխանությունը գույնին։
Երանգների տարբերություններից խուսափելու համար խորհուրդ է տրվում մեկ տեսանելի հարթության վրա օգտագործել նույն արտադրական խմբաքանակի արտադրանք (խմբաքանակի համարը նշվում է յուրաքանչյուր փաթեթավորման վրա) կամ նախապես խառնել տարբեր խմբաքանակների նյութերը 1:1 հարաբերակցությամբ, քսման տեխնոլոգիան պետք է մնա անփոփոխ։
Հանձնարարականներ գույնի վերաբերյալ
BERGAUF FACADE GRUNT նախաներկը խորհուրդ է տրվում կիրառել օգտագործվող սվաղի գույնին մոտ գույնով։
Ճակատների վրա 25%-ից պակաս անդրադարձման գործակից ունեցող ինտենսիվ կամ մուգ գույների նյութերի կիրառումը պետք է սահմանափակվի փոքր մակերեսներով, որոնք զբաղեցնում են ճակատի 10%-ից ոչ ավելին, օրինակ՝ առանձին ճարտարապետական դետալներով։
Քսման տեխնոլոգիան
Աշխատանքները պետք է կատարվեն համաձայն СП 293.1325800.2017-ի։
Քսելուց առաջ սվաղը անհրաժեշտ է մանրակրկիտ խառնել, քանի որ պահպանման ընթացքում հնարավոր է արտադրանքի շերտավորում։ Թույլատրվում է սվաղի նոսրացում ջրով՝ նյութի զանգվածի 5%-ից ոչ ավելի քանակությամբ։
Սվաղը քսել չժանգոտվող պողպատից քերիչով՝ մակերեսի նկատմամբ 60° անկյան տակ, շերտի հաստությունը պետք է համապատասխանի սվաղի հատիկի չափին։ Քսելուց հետո 25−35 րոպեի ընթացքում (կախված ջերմաստիճանից և խոնավությունից), ձևավորել անհրաժեշտ ֆակտուրան պլաստիկե քերիչի օգնությամբ։ Պլաստիկե քերիչը պետք է պահել մակերեսին զուգահեռ և ձևավորել ֆակտուրան թեթև շարժումներով, առանց սեղմելու։
Ֆակտուրայի ձևավորման եղանակները՝
«Բառաշեկ» ֆակտուրան ձևավորվում է շրջանաձև շարժումներով։ «Հորիզոնական կեղևակեր» ֆակտուրան ձևավորվում է դեպի ձախ — աջ շարժումներով։ «Ուղղահայաց կեղևակեր» (անձրև) ֆակտուրան ձևավորվում է դեպի վեր — վար շարժումներով։ «Խաչաձև կեղևակեր» ֆակտուրան ձևավորվում է 2 փուլով. նախ կատարվում են շարժումներ անկյունագծով՝ աջ վերևից դեպի ձախ ներքև, արդյունքում պետք է ստացվեն երկար և կարճ գծեր, այնուհետև խաչաձև քսվում է նախշը ձախ վերևից դեպի աջ ներքև։
Աշխատանքների կատարման առանձնահատկությունները
Աշխատանքը դադարեցնելու անհրաժեշտության դեպքում, սվաղի շերտի սահմանագծով փակցնում են ներկարարական ժապավեն, որը պետք է հեռացնել մինչև սվաղի պնդանալը։ Միատարր ֆակտուրա ստանալու համար պետք է ապահովել աշխատողների բավարար քանակություն լոժաների յուրաքանչյուր մակարդակում և հարևան մակարդակների միջև միացումները կատարել «թացը թացի վրա» մեթոդով։
Դեկորատիվ սվաղը քսելուց հետո առաջին 2−3 օրերին պետք է պաշտպանել արևի ուղիղ ճառագայթների, քամու և անձրևի ազդեցությունից։ Նման պայմաններում խորհուրդ է տրվում շինարարական լոժաները ծածկել հատուկ ցանցով կամ թաղանթով, շենքի վրա տեղադրել ջրհեռացներ։ Թույլ չտալ սառեցում և չորացում։
Ներքին հարդարումը պետք է կատարել միայն լավ օդափոխվող սենքերում, իսկ աշխատանքների ավարտից հետո պահպանել օդի շրջանառությունը մինչև ծածկույթի լիարժեք չորացումը։
Հաջորդող աշխատանքներ
Դեկորատիվ սվաղի մակերեսը ներկելու համար խորհուրդ է տրվում օգտագործել ակրիլային, սիլիկոնային կամ սիլիկատային ներկեր։ Ներկումն իրականացվում է ոչ շուտ, քան 3−5 օր հետո՝ կախված շրջակա միջավայրի պայմաններից։
Երանգավորում
Հնարավոր է երանգավորում ջրային հիմքով երանգավորող մածուկների օգնությամբ, որոնք օժտված են բարձր լուսա- և մթնոլորտակայունությամբ՝ համաձայն NCS, RAL և այլ երանգավորման համակարգերի։ Կախված քսման պայմաններից, ինչպես նաև ներկվող մակերեսի ֆակտուրայից, գույների իրական երանգները կարող են փոքր-ինչ տարբերվել գունային կատալոգում ներկայացվածներից։
Խորհուրդ է տրվում ավելացնել ոչ ավելի, քան 5% երանգանյութ, քանի որ դրա չափաբաժնի գերազանցումը բացասաբար է անդրադառնում ծածկույթի ամրության և քսման տեխնոլոգիականության վրա։ Գունային տարբերություններից խուսափելու համար խորհուրդ է տրվում նույն մակերեսի վրա օգտագործել նույն արտադրական խմբաքանակի արտադրանք (խմբաքանակի №-ն նշվում է յուրաքանչյուր փաթեթավորման վրա) կամ նախապես խառնել տարբեր խմբաքանակների նյութերը 1:1 հարաբերակցությամբ, քսման տեխնոլոգիան պետք է մնա անփոփոխ։
Երանգավորման արդյունքի համար պատասխանատվությունը կրում է երանգավորումն իրականացնող կազմակերպությունը։ Օգտագործելուց առաջ անհրաժեշտ է կատարել փորձնական քսում և ստուգել չորացած ծածկույթի համապատասխանությունը գույնին։
Հանձնարարականներ գույնի վերաբերյալ
«Bergauf FACADE GRUNT» նախաներկը խորհուրդ է տրվում կիրառել օգտագործվող սվաղի գույնին մոտ գույնով։
Ճակատների վրա 25%-ից պակաս անդրադարձման գործակից ունեցող ինտենսիվ կամ մուգ գույների նյութերի կիրառումը պետք է սահմանափակվի փոքր մակերեսներով, որոնք զբաղեցնում են ճակատի 10%-ից ոչ ավելին, օրինակ՝ առանձին ճարտարապետական դետալներով։
Գործիքների մաքրում
Աշխատանքից անմիջապես հետո գործիքները մաքրել ջրով։ Եթե գործիքները անմիջապես չեն մաքրվել, ապա հետագայում դրանք կարելի է մաքրել միայն մեխանիկական եղանակով։
Սահմանափակումներ
Արգելվում է աշխատել մթնոլորտային տեղումների, մառախուղի ժամանակ, ինչպես նաև անձրևից հետո թաց մակերեսների վրա և +5°C-ից ցածր ու +35°C-ից բարձր ջերմաստիճանի պայմաններում։
Անվտանգություն
Ուշադրություն: Արտադրանքը հրդեհա- և պայթյունավտանգ չէ, չի պարունակում դյուրավառ բաղադրիչներ։
Պահպանման և փոխադրման պայմանները
Պայմանների պահպանման դեպքում երաշխիքային պահպանման ժամկետը փակ գործարանային փաթեթավորման մեջ կազմում է 18 ամիս արտադրման օրվանից։ Պահպանել և փոխադրել հերմետիկ փակ տարայում՝ ոչ պակաս, քան +5°C և ոչ ավելի, քան +30°C ջերմաստիճանում։ Պետք է պաշտպանել արտադրանքով դույլը չափից ավելի տաքացումից և խուսափել արևի ուղիղ ճառագայթների տակ պահպանումից։
Ուշադրություն:
Թույլատրվում է 5-ակի սառեցում՝ ոչ ավելի, քան երեք շաբաթ ընդհանուր տևողությամբ, մինուս 20ºС-ից ոչ ցածր ջերմաստիճանում։