Կազմը:
Հեղուկ կալիումական ապակու, սիլիկոնների և ակրիլատների համապոլիմերների ջրային դիսպերսիա, հանքային լցոնիչներ, պիգմենտներ
Գույն:
Սպիտակ/Թափանցիկ
Բազա:
A/C
Փայլի աստիճան:
Խորը փայլատ
Լուծիչ:
Ջուր
Ծախսը 1 շերտի համար ներծծող մակերեսի վրա:
4 — 6 քմ/լ*
Ծախսը 1 շերտի համար չներծծող մակերեսի վրա:
6 — 8 քմ/լ*
Չորացման ժամանակը:
1 ժամ**
Հաջորդ շերտը կարելի է քսել հետո:
12 ժամ**
Հիմքի ջերմաստիճանը կիրառման ժամանակ:
+5-ից մինչև +35ºC
Կայունություն մթնոլորտային տեղումների նկատմամբ:
24 ժամ հետո
*Ծախսի վրա ազդում են ներկվող մակերեսի անհարթությունը և ծակոտկենությունը, ինչպես նաև ներկման մեթոդը և պայմանները:
**(+20±2)ºС ջերմաստիճանի և օդի հարաբերական խոնավության ոչ ավելի, քան (65±5)% դեպքում: Չորացման ժամանակը կարող է ավելանալ +15°С-ից ցածր օդի ջերմաստիճանի և 65%-ից բարձր հարաբերական խոնավության դեպքում - հաջորդ շերտը քսել ոչ շուտ, քան 24 ժամ հետո:
Ճակատային սիլիկատային ներկը նախատեսված է հանքային ճակատների և ցոկոլների ներկման համար, ինչպես նաև նորմալ և բարձր խոնավությամբ սենյակների համար: Շենքերի ցոկոլների վրա պետք է բացառվի հիմքի կողմից խոնավության մազանոթային ներծծումը:
Առաջացնում է խոնավության, տեղումների, ուլտրամանուշակագույն ճառագայթման, ալկալիների լուծույթների, ձեռնարկությունների և քաղաքների արդյունաբերական միջավայրի նկատմամբ կայուն ծածկույթ: Հարմար է ձեռքով և մեքենայական քսման համար:
Երանգավորում և գունային լուծումներ
Ներկը թողարկվում է 2 բազաների տեսքով՝ A և C: Հնարավոր է երանգավորում ջրային հիմքով երանգավորող մածուկների օգնությամբ: Բազա A-ն նախատեսված է բաց և պաստելային երանգներով երանգավորման համար, կարող է օգտագործվել նաև որպես սպիտակ ներկ: Բազա C-ն օգտագործվում է միայն երանգավորված վիճակում և նախատեսված է հագեցած երանգներով երանգավորման համար:
C բազայի վրա վառ գույներով ներկելիս խորհուրդ է տրվում նախապես քսել նմանատիպ երանգով երանգավորված A բազայի ներկի շերտ: Ներկի երանգավորումը կարող է իրականացվել NCS, RAL և այլ երանգավորման համակարգերին համապատասխան:
Նույն մակերեսի վրա երանգների տարբերություններից խուսափելու համար պետք է օգտագործել խմբաքանակի նույն համարով ապրանք (տես փաթեթավորման վրա) կամ նախապես խառնել տարբեր խմբաքանակների նյութերը 1:1 հարաբերակցությամբ: Երանգավորման արդյունքի համար պատասխանատվություն է կրում երանգավորումն իրականացնող կազմակերպությունը:
Գունահաղորդման առանձնահատկությունները
Կախված քսման պայմաններից, ինչպես նաև ներկվող մակերեսի ֆակտուրայից, գույների իրական երանգները կարող են փոքր-ինչ տարբերվել գունային կատալոգում ներկայացվածներից: Օգտագործելուց առաջ անհրաժեշտ է կատարել փորձնական քսում և ստուգել չորացած ծածկույթի համապատասխանությունը գույնին:
Մակերեսի նախապատրաստում
Մակերեսը մաքրել փոշուց, կեղտից, աղերից և յուղային բծերից: Հեռացնել թույլ պահվող ներկը և սվաղը ավազաշիթային կամ հիդրոավազաշիթային ապարատով կամ պողպատե խոզանակով: Ուժեղ փոշոտվող և ոչ ամուր մակերեսները պետք է մաքրվեն մինչև ամուր հիմքը մեխանիկորեն կամ ճնշման տակ ջրով լվանալու միջոցով:
Մակերեսի թերությունները հարթեցնել համապատասխան վերանորոգման լուծույթով: Սնկով կամ բորբոսով մակերեսի ախտահարման դեպքում՝ մշակել սանիտարական միջոցով՝ պահպանելով համապատասխան հրահանգները:
Կարելի է ներկել բետոնը, երկաթբետոնը, աղյուսե շարվածքը ոչ պակաս, քան 28 օրական հասակում; ցեմենտային սվաղները ոչ պակաս, քան 14 օրական; ցեմենտա-կրային և կրա-ցեմենտային սվաղները ոչ պակաս, քան 3 օրական հասակում:
Փայլուն բետոնե մակերեսները (ցեմենտային սոսինձ) մշակել ավազաշիթային ապարատով կամ պողպատե խոզանակով՝ ներկման համար հարմար պրոֆիլ ստեղծելու համար: Երկաթբետոնե կառուցվածքում հնարավոր ճաքերը բացել քերծման կամ սկավառակով և ֆլանցով հղկող մեքենայի միջոցով: Մաքրել մերկացած մետաղը ժանգից, պաշտպանել այն հակակոռոզիոն ներկով:
Քսելուց առաջ մակերեսը մշակել Bergauf-ի տեսականու համապատասխան նախաներկով — Bergauf Tiefgrunt, Bergauf Techno Primer կամ Bergauf Aqua Grunt (նոսրացված վիճակում, կոնցենտրացիայի աստիճանը ընտրել կախված հիմքի տեսակից):
Քսման տեխնոլոգիան
Մակերեսը ներկելուց առաջ պետք է լինի չոր, մաքուր և նախաներկված: Ներկը քսել ոչ պակաս, քան +5°С ջերմաստիճանի և օդի հարաբերական խոնավության — ոչ ավելի, քան 80% պայմաններում: Արգելվում է աշխատանքներ կատարել շոգ եղանակին, ուժեղ քամու ժամանակ, արևի ուղիղ ճառագայթների տակ կամ անձրևի ժամանակ:
Ներկը օգտագործելուց առաջ մանրակրկիտ խառնել: Թույլատրվում է ներկի նոսրացում ջրով՝ նյութի զանգվածի 5%-ից ոչ ավելի քանակությամբ: Քսել նախապատրաստված մակերեսին վրձնով, գլանվակով կամ ներկացրիչով հավասարաչափ՝ 2 շերտով:
Երանգների տարբերություններից խուսափելու համար օգտագործել նույն խմբաքանակի ներկ: Խորհուրդ է տրվում ընդհատումներ չանել հոծ մակերեսը ներկելիս, «վրածածկերի» տեղերում աշխատել «թացը թացի վրա» մեթոդով: Աշխատանքները պետք է ավարտել ըստ ճարտարապետական սահմանների (շենքի անկյուններով, ջրհորդանների տակ և այլն):
Պահպանման և փոխադրման պայմանները
Պահպանել և փոխադրել հերմետիկ փակ տարայում ոչ պակաս, քան +5°С և ոչ ավելի, քան +40°С ջերմաստիճանում: Պետք է պաշտպանել ապրանքով դույլը չափից ավելի տաքացումից և խուսափել արևի ուղիղ ճառագայթների տակ պահելուց: Պայմանների պահպանման դեպքում գործարանային փակ փաթեթավորմամբ պահպանման երաշխիքային ժամկետը կազմում է 24 ամիս արտադրման օրվանից:
Անվտանգություն և ուտիլիզացում
Ապրանքը հրդեհա- և պայթյունավտանգ չէ, չի պարունակում դյուրավառ բաղադրիչներ: Օգտագործելուց հետո տարան ուտիլիզացնել որպես կենցաղային թափոն: