Բաղադրություն.
Պոլիմերային ջրային դիսպերսիա, ֆունկցիոնալ հավելումներ, ջուր, բիոցիդ:
Գույն.
Անգույն
Արտաքին տեսքը տարայում.
Անթափանց սպիտակ հեղուկ
Թաղանթի գույնը.
Անգույն
Ոչ ցնդող նյութերի զանգվածային մաս (МДНВ).
Ոչ պակաս, քան 5%
Ծախս*.
8−10 մ²/լ
Խտություն.
մոտ 1,0 կգ/լ
Շերտերի առաջարկվող քանակ.
1−2
Չորացման ժամանակ**.
2 ժամ
Հիմքի ջերմաստիճանը կիրառման ժամանակ.
+5 °C-ից մինչև +35 °C
Շահագործման ջերմաստիճան.
-50 °C-ից մինչև +70°С
Տեղափոխման ջերմաստիճան.
+5 °C-ից մինչև +35 °С
Պիտանիության ժամկետ.
24 ամիս
* Նյութի ծախսը կախված է հիմքի նախապատրաստման որակից, քսման եղանակից:
** t (+20±2) °C և օդի (65±5) %-ից ոչ ավել հարաբերական խոնավության դեպքում: Ջերմաստիճանի նվազման կամ խոնավության բարձրացման դեպքում չորացման ժամանակը կարող է ավելանալ: +15°C-ից ցածր օդի ջերմաստիճանի կամ 65%-ից բարձր հարաբերական խոնավության դեպքում հաջորդ շերտը քսել ոչ շուտ, քան 24 ժամ հետո:
Կիրառվում է բետոնե, սվաղված, գիպսային, գիպսաստվարաթղթե մակերևույթների, փայտատաշեղային և փայտաթելավոր նյութերի մշակման համար: Գրունտը կարելի է օգտագործել նորմալ և բարձր խոնավությամբ սենյակներում: Բարձրորակ գրունտ ներքին և արտաքին աշխատանքների համար: Նախատեսված է փոշեզրկման և հիմքի նախապատրաստման համար՝ հետագա վերջնական հարդարման (ծեփամածիկում, ներկում, պաստառապատում, հատակի ծածկույթների տեղադրում): Ամրացնում է մակերևույթը, նվազեցնում և հավասարեցնում է հիմքի ներծծողունակությունը: Մեծացնում է կպչունությունը (ադհեզիան) և նվազեցնում ներկի ծախսը մինչև 15%: Պաշտպանում է բորբոսից և սնկից:
Թողարկվում է գույների ֆիքսված ներկապնակով՝ անգույն
Մակերևույթի նախապատրաստում.
Հիմքի նախապատրաստումը կատարել СП 71.13330.2017-ի համաձայն:
Մակերևույթը պետք է լինի ամուր, մաքուր և չոր: Նախքան գրունտավորումը անհրաժեշտ է
մակերևույթից հեռացնել շերտազատվող տարրերը, կավճային և կրային սպիտակեցումները,
փոշին և այլ աղտոտվածությունները: Անհրաժեշտության դեպքում մակերևույթի անհարթությունները ծեփամածիկով հարթեցնել, որից հետո հղկել չորացած մակերևույթը:
Աշխատանքի կարգը.
1. Մշակվող մակերևույթը պետք է լինի չոր և մաքուր, աշխատանքների կատարման համար հիմքի ջերմաստիճանը՝ +5°С-ից բարձր, ներկի քսման ժամանակ սենյակային ջերմաստիճանը՝ +5°С-ից մինչև +35°С, օդի հարաբերական խոնավությունը՝ 80%-ից ցածր:
2. Օգտագործելուց առաջ խառնել մինչև համասեռ վիճակ, չլուծել:
3. Քսել նախապատրաստված չոր մաքուր մակերևույթին գլանիկով, վրձնով կամ փոշեցրով (ծայրակալը՝ 0,28 մմ, ճնշումը՝ ոչ ավել, քան 150−170 բար):
4. Ուժեղ ներծծող մակերևույթները խորհուրդ է տրվում գրունտավորել երկու անգամ:
5. Գրունտավորված մակերևույթի ներկումը խորհուրդ է տրվում կատարել ոչ շուտ, քան 2−3 ժամ հետո՝ +5°С ջերմաստիճանային ռեժիմի և օդի 80%-ից ոչ ավել հարաբերական խոնավության պայմաններում:
Աշխատանքների ավարտից հետո ձեռքերը և գործիքները մանրակրկիտ լվանալ տաք ջրով:
Պահպանել և տեղափոխել հերմետիկ փակ տարայում՝ +5°-ից ոչ պակաս և +35°С-ից ոչ ավել ջերմաստիճանում: Թույլատրվում է հնգակի սառեցում՝ 2 շաբաթից ոչ ավել ընդհանուր տևողությամբ, -40°С-ից ոչ ցածր ջերմաստիճանում: Պետք է պաշտպանել արտադրանքով տարան չափից ավելի տաքացումից և խուսափել ուղիղ արևի ճառագայթների տակ պահելուց: Պայմանների պահպանման դեպքում գործարանային փակ փաթեթավորմամբ պահպանման երաշխիքային ժամկետը կազմում է 24 ամիս՝ արտադրման օրվանից:
Արտադրանքը հրդեհա- և պայթյունավտանգ չէ, չի պարունակում դյուրավառ բաղադրիչներ: