Նշանակությունը՝Ծածկող հակասեպտիկը ստեղծում է խիտ «շնչող» առաձգական ծածկույթ, որը թաքցնում է նախշը, բայց պահպանում է փայտի տեսանելի ֆակտուրան: Տեսողականորեն թաքցնում է փայտի փոքր թերությունները (ճյուղեր, բծեր):
Երկար ժամանակ պաշտպանում է մթնոլորտային ինտենսիվ ազդեցություններից, ՈւՄ ճառագայթումից, սնկերից, փտումից, բորբոսից, կապտությունից, ջրիմուռներից: Կազմի մեջ մտնող մոմային հավելումների համալիրը ձևավորում է կրկնակի ջրավանող պատնեշ:
Կօգնի թարմացնել փայտե մակերևույթները, որոնք նախկինում ներկված են եղել ալկիդային կամ ակրիլային բաղադրություններով, այդ թվում՝ մուգ երանգներով: Երանգավորվում է երանգների լայն գունապնակով: Անհոտ է, ջրային հիմքով:
Հեշտությամբ քսվում է և չի թողնում կաթոցներ:
Ծածկույթի ծառայության ժամկետը մինչև 10 տարի է՝ Bergauf Wood Techno Aquaprim գրունտի հետ համալիր կիրառման դեպքում:
Հիմքի տեսակը՝Նախատեսված է փայտե ֆասադների, պատերի, դռների, պատուհանների, հեծանների, բազրիքների, ցանկապատերի, տաղավարների դեկորատիվ հարդարման և պաշտպանության համար: Շինությունների ներսում և դրսում աշխատանքների համար:
Մակերևույթների տեսակները կիրառման համար՝ սոսնձված չորսու, վագոնկա, բլոկ-հաուս և սղոցված, տաշած փայտից այլ մակերևույթներ, ԴՎՊ, ԴՍՊ։
Կիրառման եղանակը՝- Ձեռքով (վրձին, սինթետիկ մազիկներով գլանակ)
- Մեքենայացված (փոշեցիր)
Ծախսը 1 շերտի համար* ։9−12 մ²/լ — տաշած փայտանյութ
4−8 մ²/լ — սղոցած փայտանյութ
Գույնը՝Բազա A — սպիտակ
Բազա C — թափանցիկ
Հնարավոր է երանգավորում։