Կազմը՝
Ակրիլային պոլիմերների ջրային դիսպերսիա՝ 0,2-0,5 մմ առավելագույն ֆրակցիայի հանքային լցոնիչների և հատուկ քիմիական հավելումների ավելացմամբ։
Գույնը՝
Սպիտակ
Կապակցանյութ՝
Ստիրոլ-ակրիլ
Նախաներկի ծախսը 1 քմ-ի համար**՝
0,2-0,5 կգ
Առավելագույն ֆրակցիա՝
մինչև 0,5 մմ
Չորացում*՝
մոտ 3 ժամ
Ադհեզիա բետոնին***՝
1 ՄՊա
* նորմալ պայմաններում (ջերմաստիճանը՝ 20°С, խոնավությունը՝ 60%)
** կախված հիմքի ներծծողունակությունից և քսվող շերտից
*** ադհեզիան որոշված է ընկերության ներքին մեթոդաբանությամբ
Թողարկվում է սպիտակ գույնով, անհրաժեշտության դեպքում կարող է երանգավորվել հաջորդող ծածկույթի գույնով: Երանգավորումը կատարվում է ջրային հիմքով պիգմենտային մածուկներով, գրունտի մեջ թույլատրվում է ավելացնել նյութի զանգվածի ոչ ավել, քան 5% երանգավորող մածուկ: Երանգավորման արդյունքի համար պատասխանատվությունը կրում է երանգավորումն իրականացնող կազմակերպությունը: Օգտագործելուց առաջ անհրաժեշտ է կատարել փորձնական քսում և ստուգել չորացած ծածկույթի համապատասխանությունը գույնին: Գունային տարբերություններից խուսափելու համար խորհուրդ է տրվում նույն մակերեսի վրա օգտագործել նույն արտադրական խմբաքանակի արտադրանք (խմբաքանակի №-ն նշված է յուրաքանչյուր փաթեթի վրա) կամ նախապես խառնել տարբեր խմբաքանակների նյութերը 1:1 հարաբերակցությամբ, քսման տեխնոլոգիան պետք է մնա անփոփոխ: Կախված քսման պայմաններից, ինչպես նաև ներկվող մակերեսի ֆակտուրայից, գույների իրական երանգները կարող են փոքր-ինչ տարբերվել էտալոնայինից:
ՀԻՄՔԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ
Հիմքը պետք է համապատասխանի СП 293.1 325 800.2017 պահանջներին, լինի չոր, ամուր, մաքրված փոշուց, կեղտից, շերտազատվող հին ծածկույթներից և յուղային բծերից՝ այն ամենից, ինչը կարող է վատթարացնել կպչունությունը (ադհեզիան) հիմքին:
ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱՐԳԸ
Աշխատանքը սկսելուց առաջ դույլի պարունակությունը մանրակրկիտ խառնել: Գրունտը, առանց նոսրացնելու, քսում են վրձնով մեկ անցումով՝ բարակ հավասարաչափ շերտով: Գրունտը չորանում է մոտավորապես 3 ժամվա ընթացքում: Հաջորդող ծածկույթը քսում են միայն գրունտի նախորդ շերտի ամբողջական չորացումից հետո:
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱ
Գրունտը հրդեհապայթյունավտանգ չէ և ոչ թունավոր է: Աշխատելիս օգտագործել ձեռնոցներ: Օգտագործելուց հետո գործիքը լվանալ ջրով:
Գրունտը պետք է պահվի արտադրողի հերմետիկ փակված փաթեթավորման մեջ, ծածկված պահեստում՝ արևի ուղիղ ճառագայթների ներթափանցումը բացառելու համար, +5-ից +30℃ ջերմաստիճանի պայմաններում: Թույլատրվում է 5-անգամյա սառեցում՝ ընդհանուր ոչ ավել, քան 2 շաբաթ տևողությամբ, մինուս 40 °C-ից ոչ ցածր ջերմաստիճանում:
Պահպանման երաշխիքային ժամկետը 12 ամիս է: