Բաղադրություն.
Գունանյութերի և լցոնիչների կախույթ գլիֆտալային լաքի մեջ՝ լուծիչների հավելմամբ
Գույն.
բաց մոխրագույն, կարմրաշագանակագույն
Ծախս*.
12-20 մ²/լ
* Նյութի ծախսը կախված է հիմքի նախապատրաստման որակից և քսման եղանակից։
«Bergauf» ալկիդային գրունտը նախատեսված է մետաղական և փայտե մակերեսների նախաներկման համար, որոնք շահագործվում են մթնոլորտային պայմաններում և շինությունների ներսում՝ տարբեր էմալներով պատելուց առաջ:
Թողարկվում է գույների ֆիքսված ներկապնակով՝ բաց մոխրագույն, կարմրադարչնագույն
Օգտագործելուց առաջ գրունտը մանրակրկիտ խառնել և, անհրաժեշտության դեպքում, նոսրացնել մինչև աշխատանքային մածուցիկության ուայթ-սպիրիտով: Գրունտը քսում են պնևմատիկ փոշեցրով, վրձնով, գլանիկով, ընկղմման կամ շիթային ողողման եղանակով: Ներկվող մակերեսը նախապես մաքրել կեղտից, ժանգից, շերտազատվող հին ներկից, ճարպազերծել և չորացնել:
Չորացում.
Ամբողջական չորացում 24 ժամ հետո (օդի 20±2°C ջերմաստիճանի և 50% հարաբերական խոնավության պայմաններում):
Պահպանում
Պահել օրիգինալ ամուր փակված փաթեթավորման մեջ, զով և երեխաների համար անհասանելի վայրում: Պահպանման երաշխիքային ժամկետը 24 ամիս է:
Ուտիլիզացիա
Չթափել կոյուղու, ջրամբարների մեջ կամ հողի վրա: Տարայի մեջ գրունտի մնացորդների ամբողջական չորացումից հետո այն կարող է ուտիլիզացվել ամուր փակված տարայով՝ որպես կենցաղային կամ շինարարական աղբ: